ՄԵՐ ՀԻՆ ՏԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ․ԻՐԱԿԱՆ ՊԱԴՄԸԹՈՒՆ ԻՄ ԿԵԱՆՔԻՑ

ՀԱՄԱՄԼՈՒԻ ԲԱՐԲԱՌ

համամլու   14

 

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՂՆԵՑԵԱՆ

Տարիներ առաջ էր՝ ժաշքից հեդո, հլա մեր հին տանն էինք: Տաք ձմեռ էր: Էդ վեռչին տարիները ոնց որ հատուկ ըլէր, նոր տարուն ծին չկար կամ էլ քիչ էր կալիս: Էդ տարի էլ սպասում էինք երփ բդի ծինը կար… համ պադրաստվըմ էի համ էլ անընդհատ տենըմ էի երգնքին չի ամբըմ, բայց չէ՝ պարզկա էր, լուսինն ու աստղերն էլ շա՜տ սիրուն փայլըմ էին…

Ժամն արթէն տասնըմէգանց քառասունհինգ րոպէ էր, նոր տարվան մնըմ էր տասնըհինգ րոպէ: Մենք խառնված, հլա, սեղան ենք քըցըմ, հաքնըվըմ ենք, քըսվըմ-դըզվըմ ենք մէգ էլ մլաւոց ենք լըսըմ…կատվի ձաքի մլաւոց…ա՜յ մարդ, էս ձմռան կէսին կատվի ձաքը որդեղից էկա՞ւ: Տուռը պաց արի ու ինչ տենա՜մ, մի հատ պուճուր, սեռի գոյնի, սպիտակ գծերով, աշկերն էլ պսպղու՜ն կատվի ձաք: Դողըցնըմ ա ու ընենց ա մղկտալով մըլաւըմ, որ մարթու սիրդը տեղիցն ընգնըմա: Մենք, որ սաղ կեանքներս տանը կենթանի չենք պահել՝ խիղջներս տանջեց, սրան վռազ-վռազ, տանն ինչ կար-չկար՝ կաթ, հաց-մաց բերինք ու իրա հըմար նոր տարվա սեղան քցինք… Էդ վախտ պռեզիդենտն էր խօսըմ ՝ տելեվիզըրով: Մենք կատվին թողացինք իրա տօնական սեղանի հետ ու մեր սեղանի վրի վեռչին շտրիխն էլ՝ մոմը, սիրունըթունի հըմար վառեցինք, շամպայնը պացինք ու մեր եկեղեցու (Սպիտակի եկեղեցին հէնց մեր տան կողքն ա ու նոր տարվա քշերը տասներկուսին զանգերը տալիս ա) մէգ էլ տելեվիզըրի զանգերի տակ բաժագները՝ ոտի վրայ չխկցրինք ու ճամփու տրինք հին տարին՝ դիմաւորելով նորը…

Հօրս՝ Սամվէլի կենածից ու ամէն տարվա օռշնանքից՝ մեզ, հետո, ոնց միշտ, պարեցինք…

Մի տասը րոպէից հեդո հիշեցի կատվին, վռազ քնացի տուռը պացեցի ու ի՜նչ տենամ, զարմացա, շշմեցի, հուզվեցի, չեմ կարա բառերով նկարագրեմ, թէ ինչ հետս կատարվեց…

Կատվի ձաքը մենագ կաթն էր խմել ու անհյտացել ոնց որ հայտնվել էր՝ հեքեաթային ձեւով… բայց թէ ոնց էր երգնքից ծին կալի՜ս, խոժոռ-խոժոռ փաթիլներով, կամանց, հանգիստ, տա՜ք…

Երեւան, Ապրիլ 2016

 

Բառացանկ

Ժաշք – շարժ, երկրաշարժ
Շտրիխ – գերմ․ Strich, գիծ
Օռշնանք – օրհնանք

 

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s