ՄԱԼԼԱԹԻ ՀԱՄԱՄԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՈՒՆԸ

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԲԱՐԲԱՌ

նոր Ջուղա 2

Գրեց՝ ՅՈՎՍԷՓ ՂՈՒԿԱՍԵԱՆ (1976) 
Մշակեց, խմբագրեց եւ բառարանը կազմեց՝ ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Խզար իննը խերուր քսան թուին
Համամ գնացին Ջորջն ու Գագաթին.
Ձէն տուեց Ջորջը. «Գագաթի ջան. ֆութա բերե՞լ աս»:
Պատասխանեց ծծաղալէն. «Բաս կերել աս»:

Նի մտան համամը. ձէն տուին՝ բերեն ջամը,
Նոր դրել ին դամը. ուզում ին տեսնին խամը,
Շլուղ ընգաւ Մալլաթի համամը,
Ոչ կարողացան տեսնին խամը. ոչ էլ բերեցին ջամը:

«Դուս կանչէք համամչուն», ճւում էր Քիսաչի Թամամը.
«Ո՞ւմ իրաւունքով թողեց մարդ ու կնիկ նի մտեն համամը»:
Ճւում էր ու հաւար կանչում Քիսաչի Թամամը.
«Դուք արէք էս անպատկառ մարդուն, օր խարամեց մեր համամը:

«Քա միստիկ կացէք, հուր աք էտքան վռազում»,
Նի ընգաւ Կրետենց Մարթեն:
«Քա հարցը սաբոք սանգին արէք, բիխոդ մարդատար մի վայէք»,
Ասեց Ղուզոնց Մարամջանը:

«Էլի թէ ֆութա կապած ելնին, կասինք ջանդամը,
Ոչ թէ պարծենալէն ցուց տին հուրենց բրթոտ անդամը.
Էսքան վախտ անուն, աբուռ պախեցինք, համա հլդա
Էս դուսըցիք, չուանից փախածները շնանոց արին»:

«Ղէյրաթը վերացել ա», բղաւում էր Աղլորենց քուչի Բջանը.
«Բաբա՜, լուր տուէք խալխին կիտուեն ժամը.
Զանգերը քաշեն, թափեն մեր ազիզ համամը
Դուս անեն էս դուսցըքոնց, օր պղծեցին համամը»:

«Դէ՛ն գնացէք տեսնեմ», ճւում էր օրիորդ Բալասը,
«Թող խալխը հիմանան դեռ չի մեռել Մալլաթի քալանթարը,
Դուս գձեմ համամից էս փչացածներին,
Դո՞ր թէ համամում հիրուր անեն ու քաքեն մեր պատուին»:

«Ինձ կասեն՝ Մալլաթ թաղի Աղլորենց քուչի օրիորդ Բալասը,
Թող լեւ հիմանան, օր ես ամ Մալլաթի քալանթարը.
Իմ քաջագործութուններից լեւ տեղակ ա Ղասաբ Մաթոսը,
Մին էլ մեր տան դէմդէմի Քաչալ Պուղոսը»:

«Բա տո՞նց խետ ինչ ունես լե՛ւ ա, լե՛ւ ա, դու էլ բոլ զադ աս,
Սադդամին գինի աս խմում ու քէֆովանում աս,
Քուչագլխին կանգրում աս ու ջահելներին աչքով աս անում,
Նի աս քաշում տունդ ու աչքները խանում»:

Հէնց էտ վախտը տեսան Նադրոնց Ծառուկին
Ճւում էր. «Թողէք մարթիք խասնեն հուրենց մուրազին,
Ի՞նչ գործ ունէք խետները, վե՛րջ տուէք էս ասեմ-կօսեմին,
Ամօթ ա մեզ, ու մանաւանդ Ջուղու խալխին»:

«Ի՞նչ աք կանգրել ու շաշ կտրել», ասում էր Դաւութ Բոլդին…
Բանից դուս եկաւ՝ մեղաւոր ա Կարապետ Համամչին:
«Երկըքի՛ն էլ սխին քքաշեմ», ասում էր Յարթուն Քաբաբչին:
«Թող լե՜ւ հիմանան դեռ չենք մեռել», բղաւում էր Մինաս Մոֆլեղին:

Լուրը խասսաւ Կարապետ-Մանուկենց լուշ Աղանուրին,
Թէ տեսնիք դոր էր գոլման թֆանգը հուսին:
«Դէ՛ն գնացէք, թողէք նշանց տամ էտ չուանից փախածներին,
Օր պիտի ենթարկուեն ջուղցքոնց օրէնքներին»:

«Մին Աստուած սիրող թող լուր խասցնի Մարգար խանին,
Օր քալանթարն ա Ջուղու ողջ թաղերի,
Թող գայ վերջ տայ էս ասէկօսներին,
Մարդկանց անի տները». առաջարկում էր Յուսէփ Նադրին:

«Գնացէք լուր տուէք վարչութեան անդամներին»,
Պահանջում էր Աղլորենց քուչի Մինաս Սաբունին:
«Ձէնդ կտրի՛ր», վայում էր Գալստան Հարաչին.
«Չե՞ս տեսման խետս գոլման ա Գրիգոր Աղանին»:

«Վազէք լուր տուէք Թարսազ Խաչատրին,
Թող ձէն տայ հուր ախպեր խացթուխ Մարկոսին,
Օր դարվազեն կապեն ու քէշիկ քաշեն,
Չթողնեն օր փախնեն ու ծծաղան մեր հետկսին»:

«Թո՛ւ, թո՛ւ, ամօթ ա մեզ», վայում էր Յովանէս Գուլունին:
«Մեզ պատիւ չի բերել», բողոքում էր Մկրտիչ Ղուզին:
«Շատ ճի՛շտ ան ասում», երկրորդում ա Համբարձում Ռուստին:
«Խերիք ա, չափն հանցկացրիք», վրայ տուեց Խոնսարոնց Ալեքսին:

«Ի՜նչ աս կանգրել ու բեռ կտրել քա դուկտոր Համբարձում»:
«Կարծես թէ նաւերը ղարղ ան ելել», ասում ա Սարգիս Շանազարին,
«Ախեր ատամը ցաւում էր, մօտս էր եկել էտ տիկին Գագաթին,
Ջանս դողում էր հեփոր ձեռս կպում էր հուր պղպուճ թշերին»:

«Թողէք զուռնէն փչեմ օր կիտուեն», ասում ա Յովանէս Քաքուլին:
«Դէ բաս ես էլ պիտի դափն ածեմ», ասեց Դափաչի Գոգորին:
«Դափ ու զուռնով համամից դուս բերենք», ասեց Սեթաղա Ղառնաբութին:
«Օր դաս ելնի հուրենց ու էնմիններին», ասում ա Գալստան Բոլդին:

Էնմին կողմից կնանիքը կիտուել ին Դաշտի քուչի թաղատակին,
Էլ ինչ ասես-չասես ասում ին Աղանուր հեռագրչին.
«Լե՛ւ ան արել, մարդ ու կնիկ համամ ան գնացել», բոռբոռում ին միասին:
«Ամէն էս օյինները քու տակից ա», ասում ին Շանդոնց Օֆսանին:

«Ես էդ դուսըցու շալվարը քաշ քքաշեմ», ասում էր Մարտիրոս Շեռէին:
«Արդէն քաշ քաշած ա, վազի՛ր համամ», ասում ա Յուսէփ Գոնդոլին:
«Դո՞ր թէ, քա՜ չթողէ՛ք էրթա, մեզ կխայտառակի», ասեց Գիվոռք Զորաբին:
«Հէնց է՛տ լեւ ա, թող դաս ելնի տոնց», ասում էր Դաւութ Սըբըլլըվին:

«Ես խոմ գնամ թարըս բերեմ», ասում էր Լազար Տէր Սարքսին:
«Օր ի՞նչ անես», ասում էր Սեթաղա Շալխունին:
«Թէ տէ՛նց ա ես էլ գնամ ելուլըս բերեմ», ասեց Նայիբ Հուսուլին:
«Հլդա օր զադ բերել ա՝ ես էլ գնամ էշս բերեմ», ասեց Ղազար Ռուստին:

Հէնց էտ մջալին տեսան իշով գոլման ա դուկտոր Ջոնզը,
Իշին բզում էր ու հետկսից վազում էր Շիլ Մանուկը:
«Էս ի՞նչ շառի դուչար ելանք», ասում էր Նադրոնց Մարամջանը:
«Քոռանինք ու էս չտեսնինք», ասում էր Կովիլիզվենց Սոֆիէն:

«Մին Աստուած սիրող վազի լուր տայ Ղաբուզենց Եղսաբէթին,
Մին էլ՝ Սիմլիկենց ու Դաւութ Ջխտենց,
Մին էլ Պըռտըվենց թաղի Գրիգոր Տէր-Դինիսիվոսին,
Էն խելօք մարդ ա, կասի՝ ինչ պիտի անեն էդ երկըքին»:

«Բաբա, մինըդ էլ վազէք լուր տուէք պարոն Մայիլին,
Ախեր էն էլ էս մհալլի փուլդարներից ա», ասեց Աբրամ Նապետին:
«Փո՜ղն ինչ կապ ունի», ճւում էր Բարսեղ-Մանուկենց Վարդինին,
«Միշտ էլ ըստոնց ընտանիքը հուրիշ աչքով ա նայել մեր խալխին»:

Վերջապէս լուրը խասսաւ Քոչեր թաղի դարվազի Ծաղկին,
Օր նոր էրաղը խմել ու նստել էր քուչի տախտին.
Վեր թռաւ տեղից. «Գնամ ձէն տամ քարտաշ Ապկարին,
Ասեմ իրան օր աչքադէմ ա մեզ Մանուկ Գլանդին»:

Ճամփու ընգան՝ խասսան Պռոտ Զաքարենց քուչին,
Ծաղկի միտն ընգաւ՝ մոռացել ա ձէն տայ Վեքիլդովլենց Սեդրակին,
Համ էլ Նիկղոս Բիսփանջուն ու Մարտիրոս Քարգոզարին.
«Խէր տեսնես, Ապկար, վազիր ձէն տուր էս քուչի պարոնին»:

Մին էլ տեսան տնից դուս վազեց Խաթթային,
Հուշունց էր տալիս մարդկանց, օր կիտուել ին քուչագլխին.
Ընդուր ձէնից դուս վազեց ռանգը թռած Սարքիս Շիշանգոշտին:
«Բա ինձ բանի տեղ չէ՜ք դնում», ասում էր Գալստան Բեգումին:

«Ողջից լեւն ա Զաքարէն նստի բայսիկելն ու լուր տայ թամամին»:
«Բաբա՛, ըտուր պեդալը կոտրուած ա», ասեց Գիվոռք Մնացականին,
«Էս օր տեսայ փիադա էր գոլման ու խետը քաշ էր տալման բայսիկելը,
Գանգատւում էր ու հուշունց էր տալման բայսիկելը շինողներին»:

Ճամփու ընգան ու խասսան Քոչերի թաղատակին,
Տեսան կանգնած վարժապետ Զաքարին ու դուկտոր Փանկին,
Բարձր ձինով պատմում ին քառ Վահանին,
Հէնց էդ վախտը տեսան դուս վազեց տնից Շոքրոնց Սամբուրին:

«Վա՜յ, մոռացել անք ձէն տանք դեղատան Միրզա Յովանսին,
Եւ հուրենց տան դէմդէմի Տէր Մկրտչենց փըռշոտ Տրդատին.
Մանաւանդ հուրենց տան կպած գազմախանի Մարտիրոս Գազմին,
Թող բիդարբա՜շ կանչի ու լուր տայ ժողովրդին»:

Խումբը խասսաւ Քոչերի ժամի քուչագլխին,
Տեսան Մուրադն ու Գալստան Արզըվին կռւում ին հիրուր խետ.
«Գողութուն խոմ չեն արել, համամ ան գնացել», ասում էր Յովանէս Արզըվին:
«Քաք ան կերել, գլխներն էլ քարին տուել», ասեց Պիտրոս Գոգոլին:

Էս ղալմղալից տնից վազեց Բանքի Միրզէն,
Էն մին կողմից էլ քնաթաթախ՝ Ղազար հեռագրիչը,
«Գնամ դուռը թակեմ ու ձէն տամ Մըստըր Ջոնզին,
Համ էլ մեր դէմդէմի՝ մունիկը կողքին կապած Եայա խանին:

Թէ տեսնիք դոր էր վազում Խառատ Ակոլին:
«Երկըքին էլ թոնդրի մեջ կկոխեմ», սպառնում էր Յովանէս Բաբին.
«Աստուած սիրող ձէն տայ Լանգ Արամին ու Տիտի Փանոսին,
Մանաւանդ քուչագլխի Մանուկ Բոլբոլուն»:

Քոչերի խալխը խասսաւ Մալլաթի դարվազին,
Տեսան կանգնած փէտները ձեռներին երկու ախպերներին,
Պատմում ին ու գանգատւում Կարապետ Պուղոսին,
Մին էլ տեսան դոլուլը ձեռին գոլման ա Համբարձում խանը:

Տեսան՝ բայսիկելի զանգը տալով Առուագլխից գոլման ա, Յարթուն Բիդանդունին:
Ղարագելից էլ՝ «Ինձ կասեն Զադուրի» ճւում էր Ծատուր Փշըկին:
«Էլի խոմ էդ անտէրը խմել աս», ասում ա Աւետիկ Փշըկին:
«Բաբամ, ֆաղաթ դաննար ամ խմել, չե՞ս հաւատում, խարցրուր Պոճոնց Մայրամին»:

Նոյն մջալին Մալլաթում ձէնը գլուխն էր գձել Սարքիս Փալանդուզին.
«Ես տոնց փալանը արեւը կդնեմ»: «Ձէնդ կտրի՛ր», պատասխանեց Սիմոն Սամսոնին։
«Դու էլ Մալլաթցքոնց նման վախկոտ մարդ աս», ասում ա Փանոս Թորոսին,
«Չէք հաւատում, ձեր կուշտ կանգնած ա, խարցրէք Խաչիկ դուքնդարին»:

Մին էլ տեսան իշին նստած գոլման ա Քոռ Յովանէսը,
Օր խնդրել էր իրան խասցնէր դրկից Յուսէփ Բարվազին:
«Քո աչքերը խոմ բան չի տեսնամ», ասում ա Յովանէս Քիվիջին:
«Անգոջը խոմ միստիք լսման ա», պատասխանեց Յովանէս Աբասանոցը:

Էն գմանից էլ գոլման էր փիլոնը թեւին գձած Տէր Տրդատը.
Հետկսից էլ վազում էր ու ծծաղում մուղցի Մինասը:
«Միստիք կացէք, ես էլ ամ գոլման», ասում էր Տիտոնց Խաչատուր նաջջառը:
«Վայ ձեզ, օր խելքներդ կորցրել աք», ասում էր Ջոլբեդոնց դալլաք Կարապետը:

Քիչ-քիչ խալխը կիտուեցին համամի քուչագլխին,
Դարվազէն էլ բացուեց, քոչերցիք խառնուեցին Մալլաթի խալխին.
Հիրուր պատմում ին թէ ի՜նչ եկաւ հուրենց գլխին.
Մին էլ տեսան կապը կտրած վազում ա օրիորդ Բալասը
Ճւում ա. «Վազէ՛ք, կոտրէ՛ք համամի դուռը»:

Դուս վազեց համամից քիսաչի Թամամը, բոմփ տալէն գլխին.
«Տիլն եկաւ գլխներիս, ամօթ ա մեզ, մանաւանդ ձեզ տղամարդ ասողին.
Ի՞նչ աք կանգնել ու շուարել, երկըքին էլ փախցրին,
Ձիներդ կտրէք ու մտածէք՝ ի՛նչ պիտի անէք փախցնողին»:

Էլի լեւ էր զանգեր քաշելու չըխասցրին
Թէ տեսնիք ի՜նչ ձեւի կտրովը փախցրին,
Բաղից-բաղ փախցնելով խասցրին Ղարագելի քուչէն,
Փառք տուին Ասծուն ու յանձնեցին Գոզանգամոնց Համբարձմին:

Տուն ին վարձել Ղարագելի ժամի քուչում,
Օր գտնւում էր Համբարձմենց տան հետկսում.
Սրտաճաք ելած նի ընգն տուն, ու դռները կապեցին
Անիծում ին մարդկանց, օր չթողին խասնեն հուրենց մուրազին:

Սբենց Մալլաթի աչքի ընգնողները խաւաքուել ին սանդի գլխին
Ու հիրուր պատմում. «Տեսա՞ք դուսըցիք ի՜նչ գդակ դրին մեր գլխին»:
Դենին էլ տեսան թշերը կարմրած գոլման էր օրիորդ Բալասին,
Վայում էր. «Ձե՞զ էլ կասեն մարդ. դուք լե՜ւ տղամարդ աք լխեբի տակին»:

Սբենց լուրը խասսաւ թամամ Ջուղու թաղերին,
Առուագլխում խաւաքուել ու պատմում իմ Մարտիրոս Սէթին.
«Պարոն Մարտիրոս, պիտի դուս արած էս դուսըցըքոնց,
Էլ ի՜նչ հիրեսով ականենք մեր խիզախին»:

Ասում էր ու պահանջում Կարապետ Բամբանը:
«Քացի տալէն դուս կանեմ Ջուղուց», ասում էր պստիկ Բամբանը:
«Բարիքալլա, գնա օր խեր տեսնես», ասում էր Կարապետ Մազմանը:
«Շատ մի՛ք վռազել, միստիք խելօք կացէք», ասում էր Գրապայծառը:

«Աստուած սիրող մինը թող վազի տոնց տունը,
Օր գտնւում ա մեր տան հետկսումը,
Դուս կանչի էդ երկըքին, ասի՝ խարամեցիք մեր համամը.
Էլ ոտ չեմ դնել համամը», ասում էր Տամոնց Թելթելը:

«Ես կարծում ամ սղալ բան ան արել», ասում էր Տէր Մեսրոպենց Կարապետը:
«Բժշկական տեսակէտից վատ բան չեմ տեսման», ասում էր դուկտոր Բենիամին:
«Պատճառն էն ա, օր Ջուղուց դուս չեն գնացել», ասում էր պարոն Տամին:
«Գնացել եա չեն գնացել՝ մեզ պատիւ չի բերել», ասում էր Մկրտիչ Բաղրամին:

Մին էլ տեսան վազելէն գոլման ա Աքշաքշոնց Գիվոռքը.
«Հէնց նոր տեսայ տոնց, տնից դուս էր գոլման Յովանէս Գոզանգամին,
Ինձ օր տեսաւ, ասեց՝ վազիր լուր տուր թամամին
Ո՛չ մի ղալաթ էլ չէք կարող անել, ասում էր Գոզանգամին»:

Նոյն միջոցին տեսան թութուն քաշելէն գոլման ա Շաւալադենց Խոռոմսիմէն:
«Բիզամաթ պախիր մի պտղունց էլ ես քաշեմ», ասում ա Յուսէփ Գուլինարին:
«Հլդա օր քաշելուց ա ինձ էլ տուէք», ասեց Վարդանաչի Ղազուլին:
«Մեխկ ա, պախիր, վարձկ ա, միստիկ էլ տուէք բուլ գձող Կոստանդին»:

Հէնց էտ վախտը Չարսըվից կիտուել ին Սիմոն Բազազենց քուչագլխին
Ու պատմում ին հիրուր՝ թէ ինչ ա եկել Մալլաթցքոնց գլխին:
«Լե՜ւ օր Չարսըվի համամում չի ելել», ասում էր Սիմոն Բազազը:
«Թէ տէնց բան ելնէր՝ համամը տակից կքանդի», ասում էր Սիմոն Վարդանին:

«Թէ մեր համամում անէ՜ր՝ սղոցով տա՛կից կկտրի», ասեց Գիվոռք Խառատին:
«Շատ մի վեր թռնել, ձէնդ կտրիր», ասում ա Սաթին Բոլանդին:
«Պիտի տոնց ատամները քաշած», ասում ա Խաչատուր Զարիբխանին:
«Քեզ խօսք չի խասնել, դու դեռ չես ընգել մարդամէջ», ասեց Բարսեղ Խաչանին:

«Ես իմ ճարմակ թմբանը էդ երկըքի գլխին քքաշեմ», ասում էր Մինաս Պժիկը:
«Լե՜ւ ա, գնա՛ էրաղդ խմիր ու ջունամ ասա», ասում էր շիլ Սանբէլը:
«Թէ ճարմակ թմբանով աս պարծենում՝ ես էլ ունեմ», ասեց Յովանէս Հանանը:
«Խերի՛ք ա, էլ չափն հանցկացրիք», ասում ա Գիվոռք Անդոնը:

Մին էլ տեսան բայսիկելով թունդ գնում էր Սաակ Ֆառաշին.
«Գնում ամ Մալլաթ՝ իսկութունը լսեմ, գամ ասեմ պարոն Պիտըրզին,
Թէ Մալլաթցիք խորուրդ տուին՝ հեռագրենք կաթուղիկոսին»:
«Վանք ունենք ըստեղ, բաբամ ջան, թող վանքն ու համայնականը որոշեն»,
Ասում ա Մարտիրոս Վարդանին:

«Ես կարծում ամ պիտի լուր տուած մեր սիրելի Եզնիկ վարդապետին,
Թողէք էն որոշի ինչ պիտի արած էս երկըքին,
Նա խասկացող եւ գիտուն մարդ ա», ասում ա Մկրտիչ Զագարին:
«Ճիշտ աք ասում, խելօք բան աք մտածել», ասում ա Ազիզ Մարգարին:

«Թէ գիրըս ընգնեն՝ երկըքին էլ կփաթաթեմ»,
Ասում ա Յովանէս Փաթաթին:
«Մինն ամ ուզում քե՛զ փաթաթի», ասեց Մուսէս Խախաչին:
«Ափսոս անգոջնիս լեւ չեն լսման», ասում էր Յարթուն Օհանը:
«Օր կայ, օր կայ՝ հէնց է՛տ լեւ ա», ասեց Ուստա Պիտռոսը:

Կտերը կանգնած աղունիկ էր քշում Աբեդ Զերանգին,
Եփոր լսեց ղալմղալը քուչից՝ դուս վազեց բոպիկ,
Խարցրեց. «Ի՞նչ ա ելել»: Ասին. «Տիլ ա եկել Ջուղու գլխին.
Քա դուսցի Ջորջն ու Գագաթին խարամել ան Մալլաթի համամը».
Ասեց. «Ո՞րդեղ ան էտ երկուքը, գնամ բռնեմ,
Խէրները խանեմ, կապեմ էս քոնդին ու դուդսաղեմ»:

Էս ղալմղալից դուս վազեց դուքանից Խոսրով ոսկըրիճը,
Հետկսից էլ՝ շալվարը դավեր քաշելէն՝ Գասպար ոսկըրիճը,
Էմմին գմանից էլ չաշմակը քնթի ծերին՝ Աբրամ ոսկըրիճը,
Ընդուր հետկսից էլ՝ ձեռները հետկսին՝ Մինաս ոսկըրիճը:

Նոյն ժամանակ գոլման էր իշի ջլաբը ձեռին Յովանէս Տէր Կուրեղին:
«Ի՞նչ խաբար ա էսքան կիտուել աք», խարցրեց դուկտոր Պուղոսին:
«Մարդ ու կնիկ հիրուր խետ համամ ան գնացել», ասեց Մաթոս Սառաֆին:
«Գողութուն խոմ չեն արել, ճաշակի խարց ա»,
Ասում էր Արմենակ Սաթսազը:

Մին էլ տեսան Պըռտըվենց թաղից վազելէն գոլման ա Գող Դաւութին:
«Ականիր տեսնեմ ի՞նչ ա ելել», ասում է Յովանէս Շափերին:
«Մալլաթի համամում երկրաշա՜րժ ա ելել», ասեց Աբրամ Նազլումին,
«Չէ՞ք հաւատում՝ հրեն գոլման ա, խարցրեց Աննախաթունին»:

«Երկըքի գլխներն էլ տակից կկտրեմ»,
Ասում ա Յովանէս Սարբոռիդէն:
«Ես էլ դագաղները կշինեմ», ասեց Խաչատուր Խառատին:
«Ես էլ երկըքի քարները կտաշեմ», ասում էր Յարթուն քարտաշը:
«Հլդա օր սարքելուց ա՝ ես էլ մատանու օղները կխառտեմ»,
Ասում էր Փաքար Խաչատուրը:

«Էս ամմէն խօսքերը Ֆաթմու խմար թմբան չի ելնել»,
Ասում ա Գրիգոր Աննախաթունը:
«Թողէք էշս քշեմ Մալլաթ, դուս կանչեմ Քիսաչի Թամամին,
Խարցնեմ հուրը՝ համամումը տեսե՞լ ա հուր աչքով էդ երկըքին,
Օր մի գործ տեսած ելնեն,
Թէ ի զուր տեղն ա խառնել ժողովրդին»:

Լուրը խասսաւ Շիրախանի քուչի ժողովրդին,
Դուս եկան տնից ու կիտուեցին քուչագլխին.
Մին էլ տեսան ձէն տալէն դուս վազեց տնից Եղիա Բոջառին:
«Էս ի՞նչ խայտառակութուն ա», ասում ա Թաթոս Ապկարին:

«Ես տոնց խէրը կխանեմ», ասեց Մարտիրոս Սեւաննային:
«Փիադա ել միասին գնանք», ասում ա Մարտիրոս Զելլէին:
«Հէնց կարող ան ինձ բեդլամ անեն», ասեց Հայկ Քաֆտառին:
«Կա՛ցէք տեսնեմ, ես լուր չունեմ, ի՞նչ պատմութուն ա»,
Ասում ա Յուսէփ Դաֆթին:

Էտ վախտը, էշը զռալէն, վրէն նստած գոլման էր Գրիգոր Տէր Պուղոսին.
«Կարծես մարթիք գործ չունեն, սբենց կիտուել ան քուչագլխին»:
«Քա՛շ եկ իշից, տես ի՜նչ խաբար ա», ասում ա Փանոս Տէր Մայակին:
«Թողէք գնա՝ գործից չուշանայ», ասեց Սիմոն Խուլկին:

Դուս վազեց տնից ու ճւճւում էր Ավիլխաքնդազենց Մկրտումը:
«Ի՞նչ կայ, դռկից, տէնց ճւում աս», ասեց Շըլըփըլաւենց Բեգումը:
«Շըլըփըլաւ ան բաժանում, շուտ խասիր»,
Ասում ա Ջանջկենց Կարապետը:
«Կամ աւիլ ա, կամ շըլըփըլաւ», ասեց Սուռչի Նապետը:

Դռան փակն քաշեց ու դուս վազեց Աբրամ Բոշին,
Տեսաւ հաբէն գձած, տախտին նստած Ջանիխանին:
«Բա էս մարթիք գործ չունե՞ն», ասում էր Սաթսազենց Ովկիանոսը:
«Հէնց է՛տ ասա, հայա էլ չեն անում», ասեց Սարքիս Հարաչին:

Էս ձիներից դուս վազեց տնից Ղազար Բազզազը,
Տեսաւ քուչի դռան կանգնած, գոյնը թռած Ասանէթին:
«Հայա-շարմը վերացել ա էս մելլաթից»,
Ասեց Աւիտիկ Չամանգուլին:
«Պատճառը գինին ա օր չեն խմում»,
Ասում ա խառատ Յովնջանը:

Մին էլ տեսան Դզի քուչին ձիով գոլման ա վանքի Ստեփանը.
Եկաւ խասսաւ քուչագլխին, ու բարձր ձինով ասեց ժողովրդին.
«Փեղամ ամ բերել Եզնիկ վարդապետից.
Ամէն մարդ գնա հուր գործին,
Էն հինքն կորոշի ի՛նչ պիտի անեն էտ երկքին»:

Ասեց ու ձին քշեց Մալլաթ, օր լուր տայ վարչութեան անդամներին:
Դէնից տեսան դուս եկաւ տնից ջղայնացած Միրզա Յարթունը:
«Թո՛ւ, ամօ՛թ ձեզ, չէ՛ք էլ ամաչում».
Ասեց, ու ձէն տուեց վանքի դռնապանին.
«Շո՛ւտ արա դուռը բաց, ուզում ամ տեսնեմ վարդապետին»:

Էնմին կողմից դուս եկաւ վանքի հետկսի քուչից Յուսէփ Պոպէճը.
«Ի՜նչ աք զարմացել,
Մեր տուն ամէն գիշեր համամ ան գնում մարդ ու կնիկ»:
«Գնա՛ կորիր, քեզ էլ կասեն մա՞րդ», ասում ա Բուդոնց Ալեքսին:
«Հայա չի անում, պարզ էլ ասում ա», ասեց Թաթոս Նազարէթը:

Մին էլ տեսան լընգան տալէն գոլման էր Քիսաչի Աջաբխանին:
«Ի՞նչ խաբար ա, զառբաբի, էսքան կիտուել ան»,
Ասեց Ղարաչոմախենց Դագուին:
«Մա՛րաքուր, Մալլաթի համամը՝ մարդ ու կնիկ խարամել ան»,
Ասում ա Կարապետ Բիրունին:

«Գետի՛նը մտնեն, եանի համամում հիրուր կուլկուլե՞լ ան»,
Հարցրեց Ծակմանկենց Վարդինին:
«Խա՛, կուլկուլել ան ու… էլ դէն»,
Ասեց Շամռզենց Մարթեն,
Հայկանշի կուշտը կանգնած, սեւ բադռջանը ձեռին:
Տես Դաւթենց Ռոզին ասեց. «Բա էտ ինչա՞»:
«Քա ուտելու խմար ա, հուրիշ բանի խմար չի», ասեց Խայկանուշը:

Էնմին կռնից տեսան գոլման էր, զուռնէն գօտին կոխած, Մուտէտը.
«Յովանէս Քաքուլին խոմ չըպըտեց, թողէք ես պըտեմ»,
Ասեց Մուտէտը:
«Պէտկը չի, խալխը կկարծեն մե՛ր համամումն ա ելել»,
Ասում ա Սեդրակ Ղազիխանին:
«Մեր համամչին ղէյրաթին մարդ ա», ասեց Թաթոս Ալավերդին:

«Քանի՜ թմբան ի խագել՝ ըստէնց բան չի լսել»,
Ասեց Բալաքուչըկենց Աւետիկը:
«Ես օր ասում ամ՝ էս դուսըցըքոնցից պիտի վախեցա՜ծ»,
Ասում ա Մինաս Բազզազը:
«Թէ թուլ կենանք՝ ստուց էլ բաթթարը կտեսնենք»,
Ասեց Յուսէփ Մուքելին:
«Պիտի դո՛ւս արած էս չուանից փախածներին»,
Ասում ա Մերմերոնց Հաննային:

«Ափսոս գործից կուշանամ», ասում էր Մկրտիչ Բամբանը:
«Հլդա ի՜նչ կելնի կէս ժամ ուշանաս», ասեց Գագոնց Աբրամը:
«Կէս ժամում խոմ էս հարցը չի դրստուել»,
Ասում ա պարոն Տիգրան Ապկարը:
«Պատուի հարց ա, էս՝ գործի՛ց էլ վաջէբ ա»,
Ասեց դեղատան Ապկարը:

«Հլդա թէ խօսեմ, կասեն՝ կաթոլիկ աս», ասեց Սիմոն Ապկարը:
«Ի՜նչ կապ ունի, բելախարա մենք էլ խայ անք»,
Ասում ա Սարքիս Ապկարը:
«Կապ ունի թամամ Ջուղու ժողովրդին»,
Ասեց Չափչովենց Պոստի Խաչիկը:
«Բարիքալա, բռաւօ, շատ ճիշտ աս ասում»,
Ասում ա դուկտոր Ռանդոլֆը:

Վերջապէս էս խօսկերից ու ղալմղալից լուրը խասսաւ ժողովրդին,
Օր վարդապետը կանչել ա Մալլաթի թաղի վարչութեան անդամներին,
Օր կիտուեն վանքն ու վերջ տան մարդկանց խօսկերին,
Մարդիկ էլ ցըրուեն ու գնան հուրենց բանըգործին:

Էն կողմից լուր խասսաւ օր տեսել ան Մալլաթի վարչութեան անդամներին,
Գալստան Հարաչուն, Գրիգոր Աղանին ու Կարապետ Մանուկին.
Գնում ին վանք, գլխները կեռ, չին էլ նայում մարդկանց հիրեսին,
Չելնի յանկարծ մինը խարցնի. «Էս ի՞նչ բլա էր եկաւ ձեր գլխին»:

Եկան խասսան վանքի դռան, տեսան կանգնած կազմակերպողներին,
Սպասում ին անխամբեր, օր դուս գէր՝ տեսնին Միրզա Յարթունին,
Չելնի թէ յանկարծ որոշեն դուս անեն Ջուղուց էս երկըքին,
Օր շատ ամօթ էր, մանաւանդ Ջուղու խայ ժողովրդին:

Մի քանի օր ջուղցիք ըստէնց հիրուր խառնուեցին,
Ասին ու բողոքեցին ու հուշունց տուին էն երկըքին,
Վերջը ձինները կտրեցին, օր քաքի խոտը էլ շատ դուս չգայ,
Ամէն մարդ հուր բանըգործին գնաց, ու խարցը փակեցին:

 

 Դժուար հասկանալի բառեր

Աբուռ – յարգանք
Ականել – նայել
Բաթթար – վատթար
Բայսիկել – հեծանիւ
Բաս – հերիք
Բեդլամ անել – վատանուն դարձնել, խայտառակել
Բելախարա – վերջապէս
Բիդարբաշ – «արթուն մնացէք»
Բիխոդ – ի զուր
Բլա – վտանգ, չարիք
Բոլ զադ – շատ բան
Գազմախանէ – գիշերային պահակի սենեակ
Գոլման ա – գալիս է
Դալլաք – սափրիչ
Դամ – դէմ, առջեւ
Դաննար – նժարի կշռաքար
Դոլուլ – երկխողովակ հրացան
Դոր – ինչպէս
Դուդսաղել – ծուխը մարել
Դուչար ելել – պատահել, հանդիպել
Դուքան – խանութ
Ելուլ – հրացանի տեսակ
Զառբաբի – հօրեղբայր
Թմբան – տաբատ
Խալխ – ժողովուրդ, համայնք
Խամ – համ
Հաբէ – վերնաշալ
Հայա անել – ամաչել
Հուշունց – յիշոց, հայհոյանք
Ղալաթ – սխալ
Ղասաբ – մսագործ
Ղարղ են ելել – խորտակուել են
Ղէյրաթ – համարձակութիւն
Միստիկ կենալ – փոքր ինչ սպասել
Նաջջառ – ատաղձագործ
Շարմ – ամաչողութիւն
Շլուղ ընգաւ – աղմուկ ընկաւ
Չաշմակ – ակնոց
Պախիր – պահիր
Պեդալ – հեծանուի ասպանդակ
Պղպուճ – փափուկ
Պտել – փչել
Ջամ – պղնձեայ մեծ ջրաման, որ գործածւում է բաղնիքում ջուր վերցնելու եւ վրան ածելու համար։
Ջանդամ – ջահաննամ, դժոխք
Ջլաբ – սանձ
Ջունամ ասել – կեանքս ասել
Ռանգ – երանգ, գոյն
Սաբոք սանգին անել – ծանր ու թեթեւ անել
Սխին քաշել – շափրել
Վաջէբ – պարտ է լինել, անհրաժեշտութիւն
Փեղամ – պատգամ
Փիադա – հետիոտն
Փուլդար – հարուստ
Փռշոտ – անորոշ իմաստով ծաղրանուն
Քոնդ – քոնը
Քալանթար – համայնքապետ
Ֆաղաթ – միայն թէ
Ֆութա – նաշխուն ուղղանկիւն կերպաս, որ հասարակական բաղնիքում կապում են մէջքով, պորտից ցած ծածկելու համար։

 

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s