ՆԱՄԱԳ ԿԸՐԻՄ ՊԱՐԷ ՔԷԶԻ

ՀԱՄՇԷՆԻ ԲԱՐԲԱՌ

22050771_1633486643368033_1818943436_o (1).jpg

ՌՈԶԱ ԽԱՍՏԵԱՆ

Նամագ մը կըրիմ քէզի,
Ղըրգիմ քօմուն հէդն ինտուս,
Կիդնաս, կիդնաս տա օրի՞
Սիդըս կուզա զիդ դէսնուշ:
Մըննագ թօղուլ մի ինձի,
Թէվէյս գօդռաձ ին, աշա,
Հէռվըն սիրիմ գու քէզի,
Ուվէկ սիրուշըս չիդա:
Եէս հօզ իմ, տուն ալ հօդ իս,
Վէ՞վ խանգարօղ ա սիրուշ,
Մըտկէյս դայմա քու հէդ ին,
Աճվիդ հազ գընիմ օնուշ:
Քօնի գաս տուն աշխըրին,
Նա դայդ ունիմ, նա ալ ցաւ,
Ըմըն օյ ձունդռը գընիմ –
Եէս վիր գաշիմ, Աստուաձ՝ վար:
Հէռու ըլլուշ զարայ չա,-
Կիդիմ, տուն ալ զիս կ’ուզիս,
Հօկուդ գըրագը բահա –
Ընօվ դակ ա իմ Հօկիս:
Մի թօղուլ մըննագ ինձի,
Թէվէյս պուսօն, դէ աշա,
Հէռուըն սիրէծի քէզի,
Ֆըռօմ գու՝ ուվէկ չիդա:
Նամագ մը կըրիմ պարէ,
Ղըրգիմ քօմուն հէդ քէզի,
Կիդնաս, կիդնաս տա ինճպէս
Սիդըս կ’ուզա դէսնուշ զիդ…

 

ՆԱՄԱԿ ԳՐԵՄ ՔԵԶ, ՅԻՐԱՒԻ
Թարգմանութիւնը հեղինակից

Մի նամակ գրեմ ես քեզ,
Եւ ուղարկեմ քամու հետ,
Ինչո՞ւ այդպէս է, տեսնես,-
Սիրտս ուզում է տեսնել քեզ:
Սիրտն իմ քեզ կ’ուզէ տեսնել:
Մենակ չթողնես դու ինձ,
Տե՛ս, ջարդուել են թեւերն իմ,
Սիրում եմ քեզ ես հեռուից,
Այդ մասին ոչ ոք չգիտի:
Ես այստեղ եմ, դու՝ այդտեղ,
Ո՞վ կը խանգարի սիրել,
Մտքերս միշտ քեզ հետ են,
Սիրեմ քո քաղցր աչքեր:
Քանի կաս դու աշխարհում,
Ոչ դարդ ունեմ, ոչ էլ ցաւ,
Ամէն օր եմ աղօթում,
Վեր եմ նայում, Աստուած՝ վար:
Հեռու լինել վնաս չէ,
Գիտեմ, դու էլ կ’ուզես ինձ,
Վառ պահիր hոգուդ հրդեհ,
Նրանով է տաք hոգիս:
Մի թող, մի թող ինձ մենակ,
Թեւերս աճեց, դէ նայիր,
Հեռուից ես քեզ սիրեցի,
Ճախրում եմ, մարդ չգիտի:
Նամակ գրեմ, յիրաւի,
Քամու հետ ուղարկեմ քեզ,
Իմանաս թող, թէ ինչի՞
Սիրտն իմ տեսնել կ’ուզէ քեզ:

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s