ԵՐԿՈՒ ՔԵՐԹՈՒԱԾ

35026377_918164058365594_7473791502234157056_n

ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ

ԶՕՐՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թղթէ երազներ
համակարգչի մէջ փակուած,
դասակարգուած ըստ գոյների՝
անծանօթ գիշերային ժամերին,
օտարերէնով մատչելի ամէնին,
յաւիտենական կեանքի մատնուած,
Ամէն-ից զրկուած
եւ յուսալով
ննջարան վերադարձին։

 

ՍԿԻԶԲ

Յետաձգուած սկիզբ,
տարիներից ի վեր։

Կէսօրային բացօդեայ ճաշից յետոյ,
ճանճերը ժողովուած խորովածի կմախքի շուրջ
կրկնում են յետաձգուած սկիզբը
եւ հիւրերը վարժւում են սկզբի յապաղումին։

Կարծես թէ խորովածի հոտը
Կիսում է օրը
եւ նախամիջօրէն յետմիջօրէին կապող ոսկորը
հիւրերի ջանքին յանձնում վերադարձը։

Եւ նրանք, որոնք այլեւս չեն կարող վերադառնալ իրենց մանկութեանը
ամբողջացնելու համար նա,
խաղում ու զուարճանում են բացօդեայում
եւ փնտռում կորսուած գնդակը
ծառերի արանքում։

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s